Անցած գիշեր Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը տարբեր տեսակի 55 հրթիռ և իրանական արտադրության 21 «Շահեդ» հարվածային անօդաչու սարք են կիրառել։
«Շահեդներից» 20-ը, ինչպես նաև 39 հրթիռներ խոցվել են», - այսօր հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերային հարվածների հիմնական թիրախները եղել են էներգետիկ օբյեկտները և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։