Մատչելիության հղումներ

Ոստիկանները հեռացան Կիրանցից


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց սահմանազատման գործընթացի դադարեցման իր տեղեկությունների մասին, ոստիկաններն ու բերետավորները հեռացան գյուղի տարածքից։

Այս պահին ոստիկաններ չկան անգամ գյուղ տանող ճանապարհներին։ Միայն Խեյրիմլի տանող մուտքին մեկ պարեկային ծառայության մեքենա կա, հայտնում է «Ազատության» լրագրողը:

Այսօր առավոտյան Կիրանցում ավելի մեծ թվով ոստիկաններ էին տեղակայվել նախորդ օրերի համեմատ։ Կեսօրին մոտ, երբ գյուղից ընդամենը մետրեր հեռու մարդիկ նկատվեցին, որոնք ենթադրաբար սահմանազատման հետ կապված աշխատանքներ էին իրականացնում, ոստիկանները պատ կազմեցին այդ հատված տանող մուտքի մոտ։

Այսօր ավելի վաղ իրավապահները թույլատրել էին Կիրանցի վարչական ղեկավարին մոտենալ տեղադրված սահմանային սյուների հատված և հնարավորության սահմաններում մոտիկից դիտարկել, թե որ հատվածներում են դրանք տեղադրվել։

Շահինյանն ասել էր, որ տվյալ պահի դրությամբ գոհ է սահմանազատման արդյունքներից՝ շեշտելով՝ այն 57 հողակտորները, որոնց շուրջ գյուղացիները մտահոգություն էին հայտնում, այս պահի դրությամբ հայկական վերահսկողության տակ են։

Վարչական ղեկավարը նաև նշել էր, որ 11-րդ սյունն է տեսել, որը Խեյրիմլիի և Կիրանցի սեփական հողերը բաժանող գետի մեջ է տեղադրված։

Շահինյանի տեղեկություններով՝ սառեցվել է գործընթացն այն հատվածներում, որն այսօրվա ասուլիսում վարչապետը ցավոտ կետեր անվանեց։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG