Մատչելիության հղումներ

Տեղում ադրբեջանցիների առաջխաղացման ու հայկական բանակի կորուստների փաստով գործը կարճվել է


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում, արխիվ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում, արխիվ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների փաստով հարուցված գործը շուրջ մեկ տարվա քննությունից հետո կարճվել է, այսօր հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Անցած տարվա ապրիլի 11-ին Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացման հետևանքով հայկական կողմն ունեցավ ոչ միայն տարածքային, այլև մարդկային կորուստներ՝ 4 զինծառայող զոհվեց, 6-ը վիրավորվեցին:

Արյունալի այդ բախումից մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոստովանեց, թե այդ իրավիճակը կանխատեսելի էր, և հենց դրա համար ինքը կոնկրետ անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ: Վարչապետը պնդեց՝ դրանց կատարումը ձախողվել է:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG