Մատչելիության հղումներ

«Չգիտեմ՝ հիմա լինելու եմ չեզոք գոտո՞ւմ, թե՞ ադրբեջանական տարածքում»


Կիրանցի բնակիչ Մհեր Ավալյանը զրուցում է «Ազատության» հետ, 2-ը մայիսի, 2024թ․
Կիրանցի բնակիչ Մհեր Ավալյանը զրուցում է «Ազատության» հետ, 2-ը մայիսի, 2024թ․

«Չգիտեմ՝ հիմա ես լինելու եմ չեզոք գոտու մե՞ջ, թե լե ադրբեջանական տարածքի մեջ»․ - սահմանազատումից հետո սահմանի ո՞ր կողմում՝ Կիրանցում, թե՞ Խեյրիմլիում կհայտնվի իր տունը, 53-ամյա կիրանցեցին երկու շաբաթ է՝ գլուխ չի հանում։

Կառավարության հրապարակած քարտեզից ենթադրել է միայն՝ մեծ է հավանականությունը, որ օրեր անց հնարավոր է կորցնի դեռ անավարտ՝ նորակառույց տունը:

«Տունը 2000 թվին գնել եմ, 2024 թիվն ա՝ կարաք մտնեք ներս նայեք, մինչև հիմա հլա չեն էլ ավարտել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մհեր Ավալյան։

Ոչ գյուղի ղեկավարից, ոչ էլ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներից չի ստացել իր հարցի պատասխանը՝ սահմանը կոնկրետ ո՞ր մասով է անցնելու, միայն հակասական հայտարարություններ է լսել։ Հիմա տարակուսած է՝ ի՞նչ է անելու, եթե տունն անցնի Ադրբեջանին կամ հայտնվի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռու։

«Եթե սահմանին մոտ էլան, ես չեմ մնալու ստեղ, ես չեմ մնալու ստե, ես չեմ մնալու, եթե պանելային սյունի մոտ կամ սյունից 40 մետր ներքև, մոտավորապես, չեմ կարա ասեմ ինչքան ա, ես չեմ կարա իմ թոռներին հանեմ ստե, ես թողնեմ տնից հեռանամ։ Ասֆալտից էն յան, այ էն ասֆալտից էն յան իրանցն էր», - նշեց Ավալյանը։

Նա հիշում է՝ տունն ու առջևի ահռելի հողամասը դեռ Խորհրդային Միության ժամանակվանից են Հայաստանի տարածքում։ Ինչպե՞ս ստացվեց, որ դրանք ևս հնարավոր է Ադրբեջանին անցնեն։ Բայց կասկած չունի՝ տունն իրենն է, կադաստրի վկայականն է փաստում։ Շեշտում է՝ փաստաթղթի մեջ նշում կա՝ Հայաստանի Հանրապետություն․ - «Մարզ՝ Տավուշ, համայնք՝ Իջևան, գյուղ Կիրանց, 3-րդ փողոց…»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG