Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ավելացրել է ՌԴ-ից ներկրվող պարարտանյութերի ծավալները. FT


Պարարտանյութ, արխիվային լուսանկար
Պարարտանյութ, արխիվային լուսանկար

Ռուս - ուկրաինական պատերազմի ֆոնին Եվրամիությունն ավելացրել է Ռուսաստանից ներկրվող պարարտանյութերի ծավալները, գրում է Financial Times-ը։

Թերթը նշում է, որ Մոսկվան Եվրամիության մատակարարում է միզանյութի իր վաճառքի ծավալների մեկ երրորդը, 2023 թվականի առաջին վեց ամսում 2022-ի համեմատությամբ արտահանումը գրեթե կրկնապատկվել է:

Պարարտանյութերի գները կտրուկ բարձրացել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Պատճառը սահմանափակումներն են բնական գազի շուկայում, որից ստանում են ազոտական պարարտանյութերը։

Եվրամիությունը մինչ օրս ռուսական պարարտանյութերը չի ներառել պատժամիջոցների փաթեթներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG