Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքենը ժամանել է Սաուդյան Արաբիա


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ողջունում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության Արձանագրության հարցերով տնօրեն Մուհամմեդ Ալ-Ղամդին, 29-ը ապրիլի, 2024թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ողջունում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության Արձանագրության հարցերով տնօրեն Մուհամմեդ Ալ-Ղամդին, 29-ը ապրիլի, 2024թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի ժամանել է Սաուդյան Արաբիա։ Սա ամերիկացի պաշտոնյայի՝ Մերձավոր Արևելք ուղևորության առաջին կանգառն է։

Այցի նպատակն է արաբ գործընկերների հետ քննարկել Գազայի հետպատերազմյան իրավիճակը և ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ ձեռնարկելու կոնկրետ ու շոշափելի քայլեր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահանջել էր՝ բարելավելու Գազայի հատվածում տիրող մարդասիրական իրավիճակը, գրում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ Էր-Ռիադում Բլինքենը կհանդիպի Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ղեկավարների հետ և ավելի ընդգրկուն հանդիպում կանցկացնի արաբական հինգ երկրների՝ Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG