Ապրիլի 13-ի գիշերը Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ: Թեև դրանց գերակշիռ մասն օդում ոչնչացվեց, սակայն բուն հարվածն աննախադեպ էր և նոր մակարդակի բերեց Իրան - Իսրայել դիմակայությունը: Օրեր անց մամուլը գրեց՝ Իսրայելն անօդաչուներով հարվածել է Իրանի տարածքին, Թեհրանն իր հերթին հայտարարեց դրանք բոլորը ոչնչացնելու մասին:
Ի՞նչ կոնտեքստում է տեղի ունենում ներկայիս սրացումը, ե՞րբ է սկսվել Իրան Իսրայել դիմակայությունը և ո՞վ ո՞ւմ բարեկամն է հակամարտության տևական օջախ Մերձավոր Արևելքում. բացատրում է Տաթևիկ Լազարյանը:
Տեսանյութը՝ ստորև.