Կիրանցից Իջևան տանող ճանապարհին դիմակավորված ուժայինները փորձել են առանց որևէ բացատրության բերման ենթարկել NewDay.am կայքի օպերատորին, «Ազատությանը» հայտնում է կայքի խմբագիր Անի Գևորգյանը։
Ըստ նրա՝ օպերատորին գետնին են տապալել, անգամ ձեռնաշղթա հագցրել։ Գևորգյանի խոսքով, սակայն, երբ ինքն աղմուկ է բարձրացրել, իրավապահներն ազատ են արձակել գործընկերոջը։