Մատչելիության հղումներ

Կրեմլում չեն մեկնաբանում Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են մեկնաբանել Հայաստանում վերջին օրերին ծավալված բողոքի ակցիաները։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել [բողոքի ակցիաները]։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին և կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են իրադրության ընդհանուր լիցքաթափման և օրակարգում գտնվող բոլոր վիճելի հարցերի վերջնական լուծման համար», - հայտարարել է Պեսկովը, նշելով, որ այդ քայլերի նպատակը պետք է լինի «խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը»։

XS
SM
MD
LG