Մատչելիության հղումներ

Այսօրվա Եվրոպան կարող է մեռնել, զգուշացնում է Մակրոնը


Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը այսօր ընդարձակ ելույթ է ունեցել, կոչ անելով ավելի ուժեղ ու ավելի ինտեգրված եվրոպական պաշտպանություն ունենալ։

«Մենք մեծ փոփոխություններ ենք ապրում անվտանգության առումով։ Վերջին զարգացումները ցույց են տալիս հակահրթիռային պաշտպանության կարևորությունը, հեռահար հարվածելու կարողությունները», - ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ունենալ եվրոպական աշխարհամասի հուսալի պաշտպանություն և զգուշացրել, որ «այսօրվա Եվրոպան կարող է մեռնել»։

Մակրոնը վաղուց է Եվրոպական ռազմավարական ինքնավարության կոչ անում, որը ենթադրում է ավելի քիչ կախվածություն Միացյալ Նահանգներից։ Այս դիրքորոշումը լայն արձագանք է գտնում հատկապես Սպիտակ տուն վերադառնալու հայտ ներկայացրած Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որը Եվրոպային մեղադրում է իր անվտանգությունը ԱՄՆ-ի հաշվին ապահովելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG