Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսի տարածքում Ռուսաստանը մի քանի տասնյակ միջուկային զինամթերք է տեղադրել։ Այդ մասին նա ասել է «Համաբելառուսական ժողովրդական ժողովում» Բելառուսի ռազմական դոկտրինի և անվտանգության հայեցակարգի քննարկմանը։