Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը Բուդապեշտում մասնակցել է պահպանողականների համաժողովին


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին, 25-ը ապրիլի, 2024թ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին, 25-ը ապրիլի, 2024թ.

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բուդապեշտում մասնակցել է պահպանողականների համաժողովին, որը մամուլը բնորոշում է որպես պոպուլիստների, եվրահոռետեսների և հակաLGBT-ական միջոցառում։

Կոբախիձեն իր ելույթում անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիաներին, ասել է, թե Վրաստանը կարողացավ հաջողությամբ պաշտպանել իր ազգային-կրոնական ինքնությունը և ավանդական արժեքները։

Հունգարիայի վարչապետը գովաբանել է Կոբախիձեին։

Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովը (CPAC) ամերիկյան պահպանողականների ավանդական հավաք է, բայց կարող է գումարվել նաև այլ երկրներում։ Եվրոպայում այն տեղի է ունենում միայն Հունգարիայում

Համաժողովին միայն երկու երկրի գործող ղեկավար է մասնակցել՝ Կոբախիձեն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մյուս մասնակիցները ծայրահեղ աջ հայացքներով նախկին պաշտոնյաներ ու գործիչներ են։

Անցած հոկտեմբերին Օրբանը այցել էր Թբիլիսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG