Մատչելիության հղումներ

Կարասինը նամակ է հղել Հայաստանի ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով


Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասին, արխիվ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Դա, ըստ ռուսական լրատվամիջոցի, արվել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով։

Այսօր ավելի վաղ Մատվիենկոն քննադատել էր Հայաստանի ԱԺ նախագահի՝ Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների հավաքի ընթացքում հնչեցրած հայտարարությունները, պնդելով, թե իր հայ պաշտոնակիցը «հատել է բոլոր կարմիր գծերը»։

Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ներխուժում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։

Հայաստանի ԱԺ նախագահն իր ելույթում նաև նշել էր՝ Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում, ընդգծելով. - «Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»

«Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է», - ասել էր Ալեն Սիմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG