Արտերկրում գործող ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչությունները երեկվանից դադարել են հյուպատոսական ծառայություններ մատուցել զորակոչային տարիքի տղամարդկանց։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, X-ի իր օգտահաշվում գրել է, որ դա արվել է իր անմիջական հրահանգով։
«Արտերկրում գտնվելը քաղաքացուն չի ազատում հայրենիքի առջև ունեցած պարտավորություններից», - գրել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։
«Տպավորություն է ստեղծվում, որ զորակոչային տարիքի տղամարդիկ մեկնում են արտերկիր և ընդհանրապես չեն մտածում իրենց երկրի գոյատևման մասին։ Դրան զուգահեռ, սակայն, նրանք ակնկալում են, որ պետությունը պետք է նրանց սովորականի պես ծառայություններ մատուցի», - գրել է Կուլեբան՝ հիշեցնելով՝ «Ուկրաինան պատերազմում է»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից նախորդ շաբաթ ստորագրված «Զորհավաքի մասին» օրենքի համաձայն 18-ից 60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է գրանցվեն զորակոչային կենտրոններում։