Մատչելիության հղումներ

Ոստիկանության հետ բախումների ընթացքում բերման ենթարկվածներից մի քանիսն ազատ արձակվեց


Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման ենթարկված մի քանի քաղաքացիներ ազատ են արձակվել։

Բերման ենթարկվածների թվում է նաև «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։ Այս պահին Ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքի մոտ մի խումբ քաղաքացիներ են հավաքվել՝ հաջակցություն նրան։

Ոստիկանությունը մինչև այս պահը պաշտոնապես չի հայտնել բերման ենթարկվածների թիվը, ու նաև, թե ինչ կարգավիճակ ունեն նրանք։

Մարդիկ այսօր փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG