Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալել են պաշտպանության փոխնախարարին


Տիմուր Իվանովը:
Տիմուր Իվանովը:

Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը։ Տեղեկությունը հրապարակել է ՌԴ քննչական կոմիտեն:

«ՌԴ քրեական օրենսգրքի 290 հոդվածի 6-րդ մասով հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Տիմուր Վլադիմիրի Իվանովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իվանովը կասկածվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ ՌԴ գործող ՔՕ-ի, կաշառքի «առանձնապես խոշոր չափը» սկսվում է1 միլիոն ռուբլուց:

Այդ հոդվածով մեղադրվողին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Հետաքննությունը պահանջում է կալանավորել Իվանովին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղյակ են Իվանովի ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG