Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վտանգներ է տեսնում Տավուշի սահմանազատման գործընթացում։
«Շատ մեծ վտանգներ կան», - «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց նա։
«Հարցրեք այդ գաղափարի հեղինակին, ինչը, իմ կարծիքով, կոպիտ սխալ է։ Այո, շատ վտանգավոր է։ Ընդհանրապես կա սովորական ընթացակարգ, որ քաղաքակիրթ կողմերը կիրառում են», - ասաց նա։
Նախկին նախագահը քչախոս էր, լրագրողներին հորդորեց իր նախկին հարցազրույցները դիտել, ՀՀԿ ԳՄ-ի հայտարարությունը այս գործընթացի վերաբերյալ։
Նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Տավուշի և Ղազախի հատվածում իրականացվող սահմանազատման գործընթացը որակել է «միակողմանի զիջում» և «կապիտուլյանտական քայլ»։
Իշխանությունները հայտարարում են, որ սրանով անվտանգային ռիսկերն են նվազում։
Սերժ Սարգսյանը մասնակցում է Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ջահերով երթին։