Մատչելիության հղումներ

Բնակիչները փակել են Նոյեմբերյանի կենտրոնական հատվածը՝ դեպի Վրաստան տանող ճանապարհը


Այս պահին փակ է Նոյեմբերյան կենտրոնական հատվածը՝ դեպի Վրաստան տանող ճանապարհը: Բնակիչների մեկնաբանմամբ՝ այստեղ են եկել բնակիչներ բոլոր այն գյուղերից, որոնք սահմանազատման արդյունքում կարող են խոցելի դառնալ:

Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչներն են, նաև նոյեմբերյանցիներ են: Այս պահին ելույթ է ունենում Տավուշի թեմի առաջնորդը, նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում թե՛ երեկ փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպումից, թե՛ սահմանազատման գործընթացից:

Ոստիկանությունը բարձրախոսով հավաքը դադարեցնելու կոչ է անում՝ այն համարելով անօրինական և զգուշացնում են, որ հակառակ դեպքում անօրինական գործողությունները դադարեցնելու համար հատուկ գործողություններ կձեռնարկեն:

Իրավիճակը լարվել է ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG