Մատչելիության հղումներ

Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել


Պակիստան - Ոստիկանությունը Դերա Իսմայիլ Խան քաղաքում հերթական ահաբեկչությունից հետո, արխիվ
Պակիստան - Ոստիկանությունը Դերա Իսմայիլ Խան քաղաքում հերթական ահաբեկչությունից հետո, արխիվ

Այսօր Պակիստանի արևմտյան Դերա Իսմայիլ Խան քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մաքսային ծառայության պաշտոնյաների տեղափոխող ավտոմեքենայի վրա, զոհվել է մաքսային տեսուչ, երկու անվտանգության աշխատակից, ևս մեկը վիրավորվել է, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Սա մաքսային ծառայության պաշտոնյաների վրա երկրորդ հարձակումն է վերջին չորս օրում:

Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար:

Ոստիկանությունը քննություն է իրականացնում:

Մեկ ամիս առաջ նույն քաղաքում զինվորական շարասյան վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG