Երևանը հերքում է տեղեկությունները, թե իբր բրյուսելյան հանդիպմանը հայտարարություններից բացի, նաև փաստաթղթեր են ստորագրվել։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ Փաշինյան -Ֆոն դեր Լայեն- Բլինքեն ապրիլհինգյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել։
«Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է», - նշել է խոսնակը։
Անի Բադալյանը շեշտել է, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել։