«Իսրայել պետությունը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար», - այսօր Երուսաղեմում հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Իսրայելական կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը երախտապարտ է դաշնակիցներին ցուցաբերած աջակցության համար, դրա հետ մեկտեղ իր ղեկավարած կառավարությունը ամեն ինչում չէ, որ պատրաստ է հետևել նրանց հորդորներին։
«Վերջին օրերի շփումների ընթացքում մեր դաշնակիցները բազմաթիվ խորհուրդներով և առաջարկություններով հանդես եկան և մենք դա բարձր ենք գնահատում։ Դրա հետ մեկտեղ ես ցանկանում եմ հստակորեն ընդգծել՝ մենք ինքնուրույն ենք որոշումներ կայացնում», - նշել է Իսրայելի վարչապետը։