Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՄԶԳ-ը 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, 5-ը ապրիլի, 2024թ., Բելգիա
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, 5-ը ապրիլի, 2024թ., Բելգիա

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանի ժողովրդին, տեղեկացնում է գործակալության երևանյան գրասենյակը՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այս կերպ ԱՄՆ-ն օգնում է վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները։

Անցած շաբաթ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն էր վերահաստատել Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։

Փաուերը նշել էր, որ այդ հանձնառությունը վերահաստատել է ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով՝ ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»։

1992 թվականից ի վեր` Միացյալ Նահանգները մոտ 3.3 միլիարդ ԱՄՆ դոլարի
չափով ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական
բարեփոխումներին, տնտեսական աճին և դիմակայունությանը աջակցելու,
ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG