Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում այսօր առավոտյան օդային տագնապ է հնչել, պայթյուններ են որոտացել, տեղի իշխանությունները հաղորդում են զոհերի մասին։
«Հակառակորդը հրթիռներ է արձակել Չեռնիգովի ուղղությամբ։ Կան զոհեր և վիրավորներ»,- Տելեգրամի իր էջում գրել է Չեռնիգովի ռազմաօդային ուժերի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը՝ այլ մանրամասներ չնշելով։
«Ազատության» ուկրաինական ծառայությունը հաղորդում է, որ օդային տագնապլը ժամը 9:29-ին դրությամբ դադարել է, սակայն վտանգը դեռ պահպանվում է, մսանավորապես, Ուկրաինայի արևելքում և հարավում։
Ռուսական կողմը պարբերաբար տարբեր զինատեսակներով հարվածում է ուկրաինական շրջաններին։ Չնայած ուկրաինական կողմի ապացույցներին Մոսկվան լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը: