Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահն Ալիևից աջակցություն է խնդրել


Ադրբեջանի և Սերբիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Վուչիչը, արխիվ
Ադրբեջանի և Սերբիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Վուչիչը, արխիվ

Հեռախոսազրույց են ունեցել Սերբիայի և Ադրբեջանի նախագահները։ Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Վուչիչը զանգահարել է Իլհամ Ալիևին և «տեղեկացրել վերջին շրջանում Սերբիայի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին, խնդրել բարեկամ ադրբեջանցի ժողովրդի աջակցությունը»:

«Սերբիայի նկատմամբ ճնշումների» և Ադրբեջանից աջակցություն խնդրելու մասին «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է նաև Ալեքսանդր Վուչիչը, սակայն առանց հստակեցնելու, թե ինչ ճնշումներ նկատի ունի և ինչ է ակնկալում Բաքվից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG