«Թուրան» գործակալության համաձայն՝ Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Realmedia-ի երկու աշխատակցի՝ լրատվամիջոցի խմբագիր Ռամին Գուրբանովին և լրագրող Խայամ Գուրբանլիին, ինչպես նաև բլոգեր Սամիր Ռամազանովին։
Վկայակոչելով իրավապահների հաղորդագրությունը՝ աղբյուրը փոխանցում է, որ Realmedia-ի ներկայացուցիչները մեղադրվում են «սպառնալիքների միջոցով շորթում կատարելու» մեջ, իսկ բլոգերին իրավապահները 30-օրյա կալանքի են ենթարկել TikTok-ում «վիրավորական նյութեր տարածելու» մեղադրանքով։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանում ավելի քան երկու տասնյակ լրագրող գտնվում է բանտում։