ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա նիստում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների համար:
«Տարիներ շարունակ դա անելու սպառնալիքներից հետո Ադրբեջանն ավարտել է տարածաշրջանի էթնիկ զտումները և այժմ համակարգված կերպով ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը», - հայտարարել է Կիրակոսյանը։
Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է ՄԱԿ-ի խտրականության դեմ կոնվենցիան խախտելու մեջ։ Բաքուն հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։
Երկուշաբթի օրը Ադրբեջանի ներկայացուցիչը դատարանին ասաց, թե Հայաստանի բողոքների մեծ մասը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտությանը և չի առնչվում ՄԱԿ-ի կոնվենցիային։