Մատչելիության հղումներ

Կանանց վոլեյբոլի Մոսկվայի «Դինամո» թիմը մրցակցին մեղադրել է ՌԴ-ում քրեորեն պատժելի ԼԳԲՏ պրոպագանդայի մեջ


Վոլեյբոլի մրցախաղ, արխիվ
Վոլեյբոլի մրցախաղ, արխիվ

Ռուսաստանի կանանց վոլեյբոլի առաջնության կիսաեզրափակիչ որոշիչ խաղում Մոսկվայի «Դինամո» ակումբը, պարտվելով Կալինինգրադի «Լոկոմոտիվ»-ին, հաղթած մրցակցին մեղադրել է ԼԳԲՏ պրոպագանդայի մեջ։

«Դինամո»-ի պաշտոնական կայքում «Բավական է դա հանդուրժել» վերնագրով հայտարարություն է տեղադրվել, ուր գրված է, թե «Լոկոմոտիվ»-ի վոլեյբոլիստուհիները խաղի ժամանակ «հրեշավոր ժեստեր էին ցուցադրում, որ նմանվում էին սեռական ակտի, նույնասեռական համբույրներ շուրթերին և այլ զզվելի բաներ»։

«Դինամո»-ի հայտարարությունը հիշեցնում է, որ ԼԳԲՏ համայնքը Ռուսաստանում ճանաչված է ծայրահեղական կազմակերպություն, և արգելված է ավանդական արժեքներից այդ շեղման քարոզչությունը։

Վոլեյբոլիստուհիների մոսկովյան ակումբի հայտարարությունն ավարտվում է պատերազմի հիշատակմամբ՝ «երբ երկրի լավագույն ներկայացուցիչները զենքը ձեռքին պաշտպանում են մեզ, բոլորն աշխատում են ի շահ երկրի, իսկ այստեղ նման բա՞ն ծաղկի»։ «Սա կարող է միայն համընդհանուր դատապարտում և արհամարհանք առաջացնել», - հայտարարել է «Դինամո»-ն։

ԼԳԲՏ հարաբերությունների քարոզչությունը Ռուսաստանում օրենքով արգելված է։ Իսկ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն, ինչը թույլ է տալիս նրանց ենթարկել քրեական պատասխանատվության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG