Մատչելիության հղումներ

ՊՆ-ը ավելի քան 300 մլն դոլարի պատվեր է տվել ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված 25 ընկերության․ ԲՏԱ նախարար


Պաշտպանության նախարարությունը 122 միլիարդ դրամի՝ ավելի քան 300 միլիոն դոլարի պատվեր է տվել ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված 25 ընկերության, այս մասին այսօր հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նախարարի՝ ակնկալվում է, որ ՊՆ-ն պատվերների թիվը կանցնի 470 մլն դոլարը, ընկերությունների թիվն էլ կավելանա ևս 4-ով։

ՀՀ-ն մի քանի զինատեսակի փորձարկում է իրականացրել

Մի քանի ներքին փորձարկումներ են իրականացվել մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նախարարի՝ դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու Հայաստանի զինված ուժերում։

Հայրապետյանը նաև ասաց, որ ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։

Հայաստանը քննարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ ունենալու հարցը

Հայաստանը քննարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ ունենալու հարցը, այսօր հայտարարեց նախարարը։

«Հույս ունենք, որ այն կհաջողվի կյանքի կոչել։ Համենայն դեպս, այս փուլում մենք դա քննարկում ենք ինչպես կառավարության մյուս գործընկերների, գերատեսչությունների, այնպես էլ մասնագիտակ և ոլորտային համայնքի հետ», - ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ սա հնարավորություն կտա Հայաստանին կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսները, խրախուսել միջազգային համագործակցությունները, արագացնել կենսունակ և նորարարկան տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային խաղացող։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG