Մատչելիության հղումներ

Մակրոնն առաջարկում է «օլիմպիական հրադադար» Ուկրաինայում և Գազայում՝ Փարիզում կայանալիք խաղերի օրերին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ցանկանում է Ուկրաինայում և Գազայի հատվածում հրադադար ապահովել Փարիզում այս տարվա օգոստոսին կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում։

«Կարծում եմ՝ սա հնարավորություն է, որում ես կփորձեմ ներգրավել մեր գործընկերներից շատերին»,- ասել է Մակրոնը BFM TV ֆրանսիական հեռուստառադիոընկերության թղթակցի հետ զրույցում:

Ֆրանսիայի նախագահը մտադիր է այդ հարցում օգնության համար դիմել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ով առաջիկայում մտադիր է ժամանել Փարիզ:

Անցած ամիս Մակրոնն արդեն հայտարարել է Օլիմպիական խաղերի ժամանակաշրջանում հրադադար առաջարկելու մտադրության մասին, որով դիմելու է Կրեմլին:

Օլիմպիական հրադադարը՝ «էքեհերիա»-ն, հին հունական ավանդույթ է, որն ընդունվել է մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում և ենթադրել է օլիմպիական մրցումների օրերին բոլոր տեսակի զինված գործողությունների դադարեցում:

1992 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն վերականգնել է ավանդույթը և ամառային ու ձմեռային խաղերի շրջանում պետություններին կոչ է անում հրադադար հաստատել:

Ավանդույթը, որին սատարում է ՄԱԿ-ը, ենթադրում է մարտական գործողությունների դադարեցում խաղերից մեկ շաբաթ առաջ և հրադադարի ռեժիմի պահպանում խաղերի ավարտին հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում:

Այդուհանդերձ, հակամարտող կողմերը հաճախ խախտում են պայմանավորվածությունը կամ այն ընդհանրապես չեն ստանձնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG