Գազայի հատվածում իսրայելյան բանակի հարվածների հետևանքով սպանված մարդկանց թիվը շաբաթ օրվա դրությամբ հասել է 33 հազար 634-ի: Այդ մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց համարվող «Համաս» զինյալ խմբավորմանը:
Վիրավորների թիվը հասել է 76 հազար 214-ի:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում խիստ սրվել է այն բանից հետո, երբ «Համաս»-ի զինյալները 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածից անակնկալ գրոհի են ենթարկել հրեական սահմանամերձ խաղաղ բնակավայրերը: Ենթադրվում է, որ այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, կան հարյուրավոր պատանդներ:
Միջազգային համայնքը ոչ համաչափ է որակում Իսրայելի պատասխանը: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը պետք է ամնբողջությամբ ոչնչացնի «Համաս»-ի բոլոր ջոկատները Գազայի հատվածում: