Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի ապրիլին քննարկված, սակայն չընդունված համաձայնագիրը կարող է բանակցությունների հիմք դառնալ, սակայն ոչինչ չի վկայում, թե Կիևը ցանկանում է քննարկել այդ հնարավորությունը: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան 2022 թվականի ապրիլին Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում մոտ էին ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց համաձայնագիրը խափանվել է», - նշել է Պուտինի խոսնակը:
Երեկ Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է բանակցությունների հարցին, ասելով, թե ինքը պատրաստ է բանակցել՝ պայմանով, որ դրանք լինեն ոչ թե բանակցություններ հանուն բանակցությունների, այլ հանուն իրական արդյունքի, և պարտադիր պետք է հաշվի առնեն այսօրվա իրողությունները: