Դպրոցներում ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպվում է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով Հայաստանի դպրոցներում հավանական ահաբեկչության մասին տելեգրամյան ալիքներով տարածվող լուրերին։
Նախարարը նշեց՝ կեղծ տեղեկատվությունն իրավապահներն ուսումնասիրում են՝ ընդգծելով՝ ծնողներն ու դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն։
Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը ևս վերահաստատել է՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով։
«Որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից», - Ֆեյսբուքում գրել է Կոստանյանը։
«Ազատություն»-ը եղել է դպրոցներում, մի քանիսում լռություն էր, դռները՝ փակ: Իսկ Պուշկինի անվան դպրոցի աշակերտներին ծնողները տուն էին տանում։
Դպրոցի փոխտնօրենը «Ազատության»-ը փոխանցեց՝ թեև ծնողներին տեղեկացրել են նախարարության և քաղաքապետարանի տեղեկությունը, որ ահազանգը կեղծ է, այնուամենայնիվ ծնողների մեծ մասը գրեդասել է երեխաներին տուն տանել։
Ներքին գործերի նախարարությունն ու ԱԱԾ-ն դեռ լուռ են, իսկ նման տեղեկություն տարածող տելեգրամյան ալիքն արդեն փակ է։