Մատչելիության հղումներ

Աշոտյանը կալանքի տակ կմնա ևս առնվազն երեք ամիս


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում, Երևան, 10-ը ապրիլի, 2024թ.
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում, Երևան, 10-ը ապրիլի, 2024թ.

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի կալանքի տակ մնալ ևս առնվազն երեք ամիս: Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը:

Աշոտյանին ազատության մեջ տեսնելու համար ընդդիմադիր 30 պատգամավոր երաշխավորություն էր ներկայացրել, որը դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց:

ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է արդեն 10 ամիս։ Նա մեղադրվում է 2010-ականներին կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում, թե՛ ինքը, թե՛ թիմակիցները հայտարարում են, որ նա քաղբանտարկյալ է, կալանավորվել է իշխանությանը քննադատելու համար։

Իշխանությունները կտրականապես հերքում են Հանրապետականի փոխնախագահի և նրա թիմակիցների այդ պնդումները։

Միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին տվյալներ չկան։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG