Մատչելիության հղումներ

Մի քանի հետաձգումներից հետո ռուսական «Անգարա-5» հրթիռը դուրս եկավ տիեզերք


«Վոստոչնի» տիեզերակայանից «Անգարա-5» հրթիռը արձակվեց տիեզերք, 11-ը ապրիլի, 2024թ.
«Վոստոչնի» տիեզերակայանից «Անգարա-5» հրթիռը արձակվեց տիեզերք, 11-ը ապրիլի, 2024թ.

Ռուսական «Անգարա-5» հրթիռը մի քանի հետաձգումներից հետ այսօր դուրս եկավ տիեզերք՝ ուղեծիր հանելով փոքր արբանյակ։

«Անգարա 5»-ը նախկին Միության փլուզումից հետո Ռուսաստանում մշակված առաջին տիեզերական հրթիռն է։ Դրա արձակումը նախատեսված էր անցած դեկտեմբերին, բայց հետաձգվել էր մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը։ Ապրիլի 9-ին և 10-ին պլանավորած արձակումները հետաձգվել էին վերջին պահին, ստարտից մի քանի րոպե առաջ։

Այսօր «Վոստոչնի» տիեզերակայանից վերջապես տեղի ունեցավ «Անգարա-5»-ի բարեհաջող արձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG