Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցից հետո Ռուսաստանում հանդիպել են Ադրբեջանի և Գերմանիայի դեսպանները։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, Փոլադ Բյուլբյուլօղլուն և Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆֆը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։
«Բյուլբյուլօղլուն իր գործընկերոջը մանրամասն պատմել է ղարաբաղյան հակամարտության պատմության, տարածաշրջանի վերջին իրադարձությունների և ժամանակակից իրողությունների մասին»,- ասված է Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրությունում։
Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ: