Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը տեղափոխվել է ադրբեջանական Բարդա քաղաք, հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի մամուլի պատասխանատու Իլահա Հուսեյնովային։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ տարածքներում աշխատանքը կշարունակի Բարդայի գրասենյակից, կշարունակվի նաև մարդկանց աջակցության ցուցաբերումը», - նշել է Հուսեյնովան։
Արցախում 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։ 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած։ Իսկ թե քանի հայ է մնացել Արցախում, ստույգ տվյալներ չկան, որոշ գնահատականներով՝ այս պահին նրանց թիվը երկու տասնյակից էլ քիչ է։