Մատչելիության հղումներ

Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ապրիլի 8-9-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Դաշնության առանցքային դիվանագիտական և տնտեսական գործընկերը համարվող երկիր այցի շրջանակներում նախատեսվում են բանակցություններ Չինաստանի արտգործնախարարի հետ։ Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն «թեժ խնդիրների» լայն շրջանակ, այդ թվում՝ «ուկրաինական ճգնաժամը»։

Հանդիպումների օրակարգում են երկկողմ կապերը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային խմբավորումների շրջանակներում։

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը շեշտում է, թե չափազանց կարևորում է հարաբերությունները ասիական երկրների և հատկապես Չինաստանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG