Մատչելիության հղումներ

Փաշինյանը, Բլինքենը, Ֆոն դեր Լայենը և Բորելը Բրյուսելում հանդես եկան հայտարարություններով


Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։

Մինչ հանդիպման մեկնարկը նրանք և ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել հայտարարություններով։

Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ։

«Մենք Հայաստանին 270 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն կցուցաբերենք առաջիկա չորս տարիներին։ Մեր այսօրվա հանդիպումը վերաբերում է Հայաստանի զարգացման հեռանկարներին, նրա կայունության ամրապնդմանը, ձեռնարկատիրության զարգացմանը», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։ «Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանին տեսնել ուժեղ երկիր, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ։ Այս հարցում ԱՄՆ-ը ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Կշարունակենք աջակցել նաև Լեռնային Ղարաբաղից վտարված մարդկանց», - նշել է Բլինքենը։

Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրամիությունը Հայաստանին կօգնի դիմակայելու դրսի ազդեցությանը և մանիպուլյացիային։

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պետական սահմանի սահմանազատմանը տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա՝ 1991 թվականի Ալամա-Աթայի հռչակագրին համապատասխան։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG