Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը 22 հրթիռային և 79 ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին, 97 հարված՝ ռազմական դիրքերին և բնակավայրերին բազմակի հրթիռային համակարգերից։ Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության մեջ։
Ուկրաինական կողմը պնդում է, որ գիշերը օգտագործվել է նաև «Շահեդ» տիպի 3 անօդաչու թռչող սարք, որից 2-ը ոչնչացվել են։
Ռուսական զորքերը, ինչպես նշվում է ամփոփագրում, ականանետային և հրետանային հարձակումներ են իրականացրել Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Նիկոլաևի և Խերսոնի շրջանների ավելի քան 110 բնակավայրերի վրա։