Մատչելիության հղումներ

Փարիզի քաղաքապետն ասել է, որ ռուս և բելառուս մարզիկներին քաղաքում «չեն ողջունի»


Փարիզի քաղաքապետը, արխիվ
Փարիզի քաղաքապետը, արխիվ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կիև կատարած իր ուղևորության ժամանակ ասել է, որ ռուս և բելառուս մարզիկներին Ֆրանսիայի մայրաքաղաքում «չեն ողջունի», եթե նրանք գնան՝ մասնակցելու այս ամռանը նախատեսված Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը։

«Եվ ես ուզում եմ ասել ուկրաինացի մարզիկներին և ողջ ուկրաինացի ժողովրդին, որ մենք շատ ենք աջակցում նրանց»,- ասել է նա։

Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Ռուսներին և բելառուսներին թույլ չեն տա մասնակցել բացման արարողությանը մարզիկների շքերթին, սակայն նրանք կկարողանան ներկա գտնվել միջոցառմանը։ Եթե նրանք Փարիզում ոսկե մեդալներ նվաճեն, կպարգևատրվեն հատուկ ստեղծված առանց խոսքերի երաժշտության ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG