Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում և Կասպիյսկ քաղաքում կիրակի վաղ առավոտյան սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, հայտնում է ԱԴԾ օպերատիվ շտաբը։
Կասպիյսկում և Մախաչկալայի մի շարք շրջաններում մի շարք սահմանափակումներ են գործում տեղի բնակիչների համար։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ հատուկ ջոկատայինները Կասպիյսկի և Մախաչկալայի մի քանի բնակարաններում արգելափակել են ենթադրյալ ահաբեկիչներին։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են։