Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը, այդ մասին ասում են հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի:
Եվրամիությունից արձագանքում են՝ յուրաքանչյուր երկիր ազատ է որոշելու՝ արդյոք ցանկանում է անդամակցել Միությանը, թե ոչ:
Այս քննարկումներն է՛լ ավելի թեժացան, երբ Վրաստանը ստացավ Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Եվրախորդարանը կոչ արեց Եվրամիության գործադիր իշխանությանը՝ նման հնարավրություն դիտարկել նաև Հայաստանի համար:
Կստանա՞ թե ոչ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը Եվրոպական ընտանիքին ավելի մոտ գտնվելու հնարավորություն, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը համաձայն են առնվազն այն պնդման հետ, որ իրենց հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել, և առաջիկայում կարող են է՛լ ավելի խորանալ։
Իսկ թե ինչպես են զարգացել այդ հարաբերությունները և ուր են հասել, մանրամասները՝ ստորև.