Մատչելիության հղումներ

Էրդողանը մայիսի 9-ին կայցելի ԱՄՆ․ A-Haber


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 9-ին կայցելի ԱՄՆ, հայտնում է թուրքական A-Haber հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, այսօր Անկարա են ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ օրենսդիրներ՝ Թուքիայի իշխանությունների հետ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, նախատեսված է հանդիպում պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։

Աղբյուրի համաձայն, թուրք-ամերիկյան բանակցությունների օրակագարի գլխավոր հարցերից է F-16 կործանիչների մատակարարումը, դրանց արդիականացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG