Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը Իրանի քաղաքացուն լրտեսության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտեց


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Իրանի քաղաքացի Մոհամմադ Գաեդիին 12 տարվա ազատազրկման դատապարտեց լրտեսության մեղադրանքով։

Իրանցին ձերբակալվել է անցյալ տարվա մարտին։

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը պնդում է, որ իրանցին «օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների հանձնարարությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություներ է հավաքագրել՝ ի վնաս Ադրբեջանի անվտանգության, մասնավորապես՝ անձնական տվյալներ ձեռք բերելով ադրբեջանցի իրավապահների մասին, անձնական կապեր հաստատելով, նրանց ներգրավելով համագործակցության մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG