Մատչելիության հղումներ

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասավ 140-ի


Մարդիկ շարունակում են հարգանքի տուրք մատուցել Crocus City Hall համերգասրահում զոհվածների հիշատակին, Կրասնոգորսկ, 27 մարտի, 2024թ.
Մարդիկ շարունակում են հարգանքի տուրք մատուցել Crocus City Hall համերգասրահում զոհվածների հիշատակին, Կրասնոգորսկ, 27 մարտի, 2024թ.

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի։ Այսօր այդ մասին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Ցավոք, տուժածներից մեկը, ով ծայրահեղ ծանր վիճակում էր, մահացել է, բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ 4 հիվանդների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 19 հիվանդ, այդ թվում՝ 3 երեխա՝ ծանր, 34 տուժած՝ միջին ծանրության, ևս 23 տուժածներ առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցներից:

Երեկ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ավարտել են Crocus City Hall-ում փլատակների մաքրումը։

Հրապարակվել է մահացածների նախնական ցուցակը՝ 120-ի անուն: Ընդհանուր հաշվով ահաբեկչությունից տուժել է 360 մարդ։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով, իսկ ահաբեկչությունը կատարելու համար մեղադրվող չորս անձինք կալանավորվել են, գործով կան նաև ձերբակալվածներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG