Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են. Կլաար


Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են, X-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում», - նշել է Կլաարը:

Եվրամիության ներկայացուցիչը չի նշել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։

Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի վարչապետն ասել է՝ ՀՀ-ի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ։ Նա խոսել էր Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG