Գազայի առողջապահության նախարարությունը, որը ղեկավարվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից, մարտի 24-ին հայտնել է, որ առնվազն 32 հազար 226 պաղեստինցի է զոհվել այդ տարածքում ավելի քան հինգ ամսվա պատերազմի ընթացքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 84 մարդ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Գազայի հատվածում 74 հազար 518 մարդ վիրավորվել է։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Որոշ երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: