Ռուսական զորքերը շաբաթ լույս կիրակի գիշերը գրոհել են Ուկրաինայի Լվովի շրջանի կարևոր ենթակառուցվածքի վրա։ Ըստ տեղի իշխանությունների՝ արդյունքում հրդեհ է բռնկվել, իսկ հրթիռային հարձակումը տևել է ավելի քան երկու ժամ։
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Կիևի երկնքում մոտ մեկ տասնյակ թևավոր հրթիռներ են խոցվել, հայտնում է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։ Տուժածներ չկան, սակայն իշխանությունները խնդրել են Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին լինել ռմբապաստարաններում:
Երկրի բոլոր շրջաններում օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել։
Շաբաթ և կիրակի գիշերը Սումիի շրջանը ենթարկվել է հրետանային հարձակումների։ Պայթյուններ են լսվել նաև Կրիվոյ Ռոգում, որտեղ որոշ տներ մնացել են առանց էլեկտրականության։
Ռուսական զորքերը ամեն օր հրթիռակոծում են Ուկրաինան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, պնդում է, որ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտների վրա: Գերատեսչությունը չի մեկնաբանում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումները։