Մատչելիության հղումներ

Մոսկվայում քննարկում են մահապատժի վերականգնման հարցը


Ռուսաստան - Ահաբեկչությունը Crocus City Hall-ում, Կրասնոգորսկ, Մոսկվայի շրջան, 22-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան - Ահաբեկչությունը Crocus City Hall-ում, Կրասնոգորսկ, Մոսկվայի շրջան, 22-ը մարտի, 2024թ.

ՌԴ խորհրդարանի երկու պալատները՝ Պետական դուման և Դաշնության խորհուրդը, «չեն կարողանում հաղթահարել մահապատժի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումները»։ Այդ մասին իր Տելեգրամ ալիքում գրել է Դաշնության խորհրդի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։

Նախօրեին Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկում տեղի է ունեցել Բեսլանի դպրոցի ողբերգությունից հետո ամենախոշոր ահաբեկչությունը Ռուսաստանում:

Մի շարք քաղաքական գործիչներ և կրեմլամետ դիրքորոշում ունեցող մեկնաբաններ կոչ են արել վերականգնել մահապատիժը երկրում։

Այդօրինակ կոչեր են հնչեցրել լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը և մի շարք հանրային գործիչներ:

Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևն ասել է, որ մահապատժի թեման «խորը և բովանդակալից կքննարկվի, և կընդունվի հասարակության տրամադրություններին և սպասելիքներին համապատասխան որոշում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG