Մատչելիության հղումներ

Կիևը սուտ է որակում Մոսկվայի ահաբեկչության «ուկրաինական հետքի» մասին պնդումները


Ուկրաինայի ռազմական հետախուզության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Յուսով, արխիվ
Ուկրաինայի ռազմական հետախուզության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Յուսով, արխիվ

«Ուկրաինան առնչություն չունի Մոսկվայի ահաբեկչությանը, և ուկրաինական հետքի մասին ենթադրությունները որևէ աղերս չունեն իրականության հետ», - այսօր ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության պաշտոնական ներկայացուցիչը։

«Սա իհարկե ռուսական հատուկ ծառայությունների հերթական սուտն է, ինչը որևէ ընդհանրություն չունի իրականության հետ և որևէ քննդատության չի դիմանում», - հայտարարել է ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Յուսովը:

Նա նշել է, որ Ուկրաինան իր ինքնիշխանությունը պաշտպանում է ռուս զավթիչներից, ազատագրում է սեփական տարածքները և պայքարում օկուպանտների բանակի ու ռազմական օբյեկտների, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին:

Այսօր առավոտյան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ ահաբեկչության կապակցությամբ 11 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ 4 անմիջական կատարողներին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը ռուսաստանցիներին հղած ուղերձում մարտի 24-ին համազգային սուգ հայտարարեց, ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG